Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվում է հենակներով

Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվում է հենակներով
26.12.2018 | 23:57

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվում է հենակներով: Երևանի «Արարատի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը լուսանկարվել է Մխիթարյանի հետ և հրապարակել Instagram-ի իր էջում: Մխիթարյանը վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Տոտենհեմի» հետ խաղում:


Ապաքինման համար ֆուտբոլիստից կպահանջվի 6 շաբաթ:

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ