Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կհաջողի՞ տիտղոսը պաշտպանել

Կհաջողի՞ տիտղոսը պաշտպանել
22.01.2019 | 05:17

Հունվարի 23-27-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնելու կանանց մենասահքը, ու դա հատկապես այն հենքի վրա, որ Ռուսաստանի առաջնությունում օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովան չափազանց վատ հանդես եկավ՝ ցույց տալով ընդամենը հինգերորդ արդյունքը: Գաղտնիք չէ, որ նա Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում է շնորհիվ նրա, որ երկրի առաջնության առաջին երեք հորիզոնականում հայտնված մարզուհիները տարիքի բերումով միայն առաջնությանը մասնակցելու իրավունք չստացան, քանի որ տակավին դեռահասներ են:


Մասնագետները միաձայն են, որ այս առաջնությունում ռուսական Ալինա Զագիտովա-Ստանիսլավա Կոնստանտինովա-Սոֆյա Սամոդուրովա եռյակին այլընտրանք չկա, ու եթե ամեն ինչ հարթ ընթանա, մեդալները բացառապես ռուսական գրանցում կունենան: Նշենք, որ Զագիտովան Եվրոպայի գործող չեմպիոնն է: Նշենք նաև, որ համաշխարհային գեղասահք իր բուռն ներխուժումից հետո սա այս կարգի առաջին մրցաշարն է, որը հարկադրված է բաց թողնելու Եվգենյա Մեդվեդևան, որը, ի դեմս ընթացիկի, ունեցավ չափազանց ծանր մրցաշրջան, ինչին մենք մեկ անգամ չէ, որ տարբեր դիտանկյուններով անդրադարձել ենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ