Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
29.01.2019 | 03:47

...թե «Իմ քայլում» աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը: Դաշինքի խորհրդարանական խմբակցությունում լուրջ տարակուսանք կա, թե ինչպես կարող էր խմբակցության անդամ, երբեմնի «կապտամազիկ» Թագուհի Ղազարյանը հեռուստաընկերություններից մեկի եթերում` արցախյան խնդրով, «հետաքրքիր» բարբառումներ անել, այն էլ խնդրի համար անչափ նուրբ այս փուլում` դավոսյան հանդիպումից «հինգ րոպե անց»:

Ի դեպ, սույն պատգամավորուհին ոչ վաղ անցյալում Արցախի ներկայացուցչության երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույցի էր` հանուն մեկ այլ «կապտամազիկ», ոչ անհայտ Ասյա Խաչատրյանի: Հարցին, թե ով է եղել նրա երաշխավորը, որ վերջինս դառնա պատգամավոր. «Իմ քայլից» ասացին. «Կարծես ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը»: Ի դեպ, այս օրերին ֆեյսբուքյան տիրույթում շրջանառվում է այս «աչոնիկի» գրառումներից մեկը, ինչն անամոթության գագաթ կարող է համարվել:

Դիտվել է՝ 13059

Մեկնաբանություններ