Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները

Նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները
21.02.2019 | 15:15

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ղեկավար պաշտոնատար անձինք օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ կատարելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

«Մութ գործերում» որպես մեղադրյալ ներգրավված է եղել նաև ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է։

Անցյալ տարվա աշնանը ԵԹԿՊԻ-ի ուսանողները դասադուլ ու բողոքի ակցիա էին անում բուհի մոտ՝ պահանջելով ինստիտուտի ղեկավար կազմի հրաժարականը: Պատճառը բուհում հայտնաբերված չարաշահումներն են, որոնց մասին ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել: Բուհի նախկին ռեկտորը ասել էր, որ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Ավելի ուշ, սեփական դիմումի համաձայն, նա ազատվել էր աշխատանքից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ