Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասում են...

Ասում են...
14.05.2019 | 00:59

...թե ռուսական շրջանակների համար, այդ թվում` էլիտար, անչափ կարևոր է Քոչարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական վենդետայի վերանայման հանգամանքը` ոչ այնքան Քոչարյանի անձի տեսանկյունից, որքան Փաշինյանի` առ Ռուսաստան ռևերանսների, տված սիրո խոստովանությունների և այդ խոստովանությունները կոնկրետ գործի փոխարկելու մասով:

Ընդ որում, «չար-թունավոր» լեզուներն ասում են, որ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցից առաջ Ռուսաստանը ևս մեկ անգամ կհիշեցնի իր պնդումը` Քոչարյանին կալանքից ազատելու և դատաքննությունն այդպես շարունակելու առնչությամբ. «Այլապես չի բացառվում, որ Վլադիմիր Պուտինն իրեն հատուկ ինքնատիպություն դրսևորի. պայմանը հետևյալն է` կա՛մ Քոչարյանը կալանքից կազատվի, կա՛մ Պուտինը կայցելի բանտ` նրան տեսակցելու»,- ասացին քոչարյանամերձ շրջանակներից:

Դիտվել է՝ 15771

Մեկնաբանություններ