Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ամուսնություն հայկական ձևով

Ամուսնություն հայկական ձևով
04.09.2019 | 16:52

Հայաստանում գերակշռում են պետական գրանցմամբ ամուսնությունները: Այս են վկայում 2019 թ. հունիսին Բրեվիսի իրականացրած հետազոտությունները: Այսպես, ներկայումս ամուսնացած է Հայաստանի չափահաս բնակչության 73.3%-ը, որից 43.8%-ի ամուսնությունը գրանցված է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ԶԱԳՍ), իսկ 3%-ինը՝ միայն եկեղեցում։ Թե՛ եկեղեցում, թե՛ ԶԱԳՍ-ում ամուսնությունը գրանցել է 20.6%-ը։ Հետաքրքիր է, որ 5.9%-ն ընդհանրապես չի գրանցել ամուսնությունը (փաստական ամուսնություններ)։

60-ից բարձր տարիքային խմբում գերակշռում են քաղաքացիական գրանցմամբ ամուսնությունները (61.1%), իսկ միայն եկեղեցական ամուսնությունները համեմատաբար շատ են 18-30 տարեկանների շրջանում (6.5%)։ Թե՛ եկեղեցում, թե՛ ԶԱԳՍ-ում իրենց ամուսնությունը գրանցածների մեջ արդեն առաջին տեղում է 31-45 տարիքային խումբը (34.3%)։

Եվս մեկ հետաքրքիր տվյալ. միայն քաղաքացիական ամուսնություն գրանցածներն ավելի շատ են գյուղական բնակավայրերում (51.4%), իսկ միայն եկեղեցական ամուսնություն գրանցածների թվի տարբերությունը քաղաքային և գյուղական բնակավայրերում աննշան է։

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ