ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոն է

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոն է
23.09.2019 | 23:10

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հակոն Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն։ Թաիլանդում աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշի պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց 167 կգ, իսկ հրումում` 208 կգ: Երկամարտի 375 կգ Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ