Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն
13.02.2020 | 14:06

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը՝արծաթե մեդալակիրներ: Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն Հռոմում պայքարեց ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար: 97 կգ քաշայինների կարգում Ալեքսանյանը գոտեմարտեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով առավելության էր հասել թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում 9-0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018-ի ԱԱ փոխչեմպիոնն է, իսկ արդեն կիսաեզրափակչում 8:1 հաշվով հաղթեց ֆին Կուոսմանենին:

Դիտվել է՝ 4920

Մեկնաբանություններ