Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
31.03.2020 | 00:56

...թե իշ­խա­նու­թ­յու­նը թեև ցույց է տա­լիս, որ վե­րահս­կում է ի­րա­վի­ճա­կը, ի­րա­կա­նում մեծ խու­ճապ կա հենց իշ­խա­նու­թ­յան ներ­սում։ Ո­մանք չեն բա­ցա­ռում, որ Փա­շի­ն­յա­նի կա­ռա­վա­րու­թ­յու­նը չի կա­րո­ղա­նա­լու հա­մա­վա­րա­կի ստեղ­ծած խն­դիր­նե­րի տա­կից դուրս գալ։ Իշ­խա­նա­մերձ շր­ջա­նակ­նե­րը փաս­տում են, որ կա­ռա­վա­րու­թ­յու­նում չկա նախ­կին ինք­նավս­տա­հու­թ­յու­նը, թե հան­րու­թ­յու­նը կա­րող է Փա­շի­ն­յա­նի լայ­վե­րի ու հա­վաս­տում­նե­րի խայ­ծը կուլ տալ, ո­րով­հետև ա­ռող­ջա­պա­հա­կան ի­րա­վի­ճա­կը հաղ­թա­հա­րե­լուց հե­տո ա­վե­լի մեծ ա­լիք է սպաս­վում։ Տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի փունջն իս­կա­կան սպառ­նա­լիք է դառ­նում Փա­շի­ն­յա­նի հա­մար, քա­նի որ ա­նա­պա­հով զանգ­վա­ծի ըմ­բոս­տու­թ­յու­նը կա­րող է Փա­շի­ն­յա­նի իշ­խա­նու­թ­յան ա­վար­տը գու­ժել։

Դիտվել է՝ 23884

Մեկնաբանություններ