Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
25.09.2020 | 00:42

…թե ՀԱԿ-ա­կան­նե­րի դժ­գո­հու­թյու­նը Փա­շի­նյա­նից շատ է մե­ծա­ցել և մաս­նա­վո­րա­պես այն մարդ­կանց, ո­րոնք այս իշ­խա­նու­թյան մեջ են սո­ղոս­կել, բայց պոր­տա­լա­րով ընդ­միշտ Տեր-Պետ­րո­սյա­նի հետ են։

Նրանք դժ­գոհ են ոչ միայն տար­բեր ո­լորտ­նե­րի վե­րա­բե­րյալ ո­րո­շում­նե­րից, քայ­լե­րից, այլև ի­րենց հան­դեպ Փա­շի­նյա­նի վե­րա­բեր­մուն­քից։ Ա­սում են՝ վեր­ջին շր­ջա­նում կոնգ­րե­սի եր­բեմ­նի քա­րո­զիչ, Տեր-Պետ­րո­սյա­նի հո­գե­զա­վա­կի տիտ­ղոս վաս­տա­կած Փա­շի­նյանն ընդ­գծ­ված իր բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունքն է հայտ­նում ՀԱԿ-ա­կան­նե­րի ու նրանց մերձ շր­ջա­նակ­նե­րի վե­րա­բե­րյալ, ին­չը բնա­կա­նա­բար ա­նար­ձա­գանք չի մնում այդ կու­սակ­ցու­թյու­նում։

Դիտվել է՝ 36772

Մեկնաբանություններ