Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
09.10.2020 | 00:19

Հականերբող


Զուսպ մնա,- ասաց,- զսպաշապիկ
Հագցրու զքեզ, մինչև բանա
Քարտեզագիրը ձեռքի ափի
Հեղափոխության խաթաբալան։
Ինչե՞ր են գրված, ո՞վ է գրել՝
Նա չի կարդալու, ջնջող է նա,
Դեռ ինչեր պիտի պարտագրեն,
Մինչև սափրվի ու լողանա։
Արյուն եմ տեսնում, նզովք ու թույն,
Տեսնում եմ մահվան սև պատարագ.
Սերմանելու է ամայություն
Հրեշտակակերպ այս սատանան...
Կատարվելու է գրվածը մութ՝
Դառը գավաթն այս պիտի ըմպես,
Բայց երբ խաղաղվի ամբոխը բութ,
Զուսպ մնա։ Սակայն չվրիպես։


Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ
17.07.2018 թ.

Դիտվել է՝ 6182

Մեկնաբանություններ