Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
12.10.2020 | 23:48

...թե նա­խան­ց­յալ օրը վար­չա­պե­տի և ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի ներ­կա­յութ­յամբ ԱԺ խորհր­դի նիս­տում հն­չած պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թ­յունն ա­վե­լի շատ հար­ցեր է ա­ռա­ջաց­րել, քան պա­տաս­խան­ներ տվել։ Ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րը ծանր սր­տով են լքել դահ­լի­ճը, ո­րով­հետև ի­րա­վի­ճա­կի շուրջ մտա­հո­գու­թ­յուն­նե­րից բա­ցի ներ­քա­ղա­քա­կան ո­րոշ ու­ղերձ­ներ էլ են լսել։ Այս բարդ շր­ջա­նում ա­ռայժմ նրանք զերծ են մնում որևէ մեկ­նա­բա­նու­թ­յու­նից, բայց նկա­տում են, որ հե­տա­գա­յում շատ հար­ցե­րի հս­տակ պա­տաս­խան­ներ իշ­խա­նու­թ­յու­նը դեռ պի­տի տա։

Դիտվել է՝ 35163

Մեկնաբանություններ