«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղակայվում են Ղարաբաղում

Հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղակայվում են Ղարաբաղում
14.10.2020 | 14:51

Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի զինյալներ տեղափոխվում են Ղարաբաղ, գրում է Wall Street Journal-ը, հարյուրավոր այլ արմատականներ պատրաստվում են ուղարկվել այնտեղ: Տեղափոխությանը մասնակցող սիրիացու խոսքով՝ գրոհայինները սեպտեմբերի կեսերից 100 հոգի խմբերով մեկնում են Ղարաբաղ: Նա հավաստիացնում է, որ տարածաշրջան մեկնելու համար նրանց գայթակղվում են մինչև 2 000 դոլար աշխատավարձի խոստումով: Շատերն արդեն ցանկություն են հայտնել վերադառնալ, քանի որ իրենց կողմից կորուստների թիվն աճում է:

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ