«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից
15.10.2020 | 14:32

Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։


Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր: Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում:

Դիտվել է՝ 2332

Մեկնաբանություններ