«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արթուր Վանեցյան. Տղերք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք, եկեք միասին հայրենիքը պաշտպանելու

Արթուր Վանեցյան. Տղերք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք, եկեք միասին հայրենիքը պաշտպանելու
22.10.2020 | 13:01

«Տղերք, Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացեք, իսկապես գործ կա անելու։ Եկեք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է:
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյան»։

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ