«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում

Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում
22.10.2020 | 13:14

«Հրապարակը» գրում է.

«Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի եւ կարծում է, որ կարողանալու է հաղթել պատերազմում։ Նրանց ծրագրերի մեջ մտնում է Լաչինի միջանցքը գրավելով՝ Արցախ-Հայաստան կապն ընդհատելը, որ Արցախը հայտնվի աքցանի մեջ եւ այլեւս որեւէ օգնություն չկարողանա ստանալ Երեւանից։ Օղակի մեջ առնված Արցախին ու Հայաստանին հույս ունեն պարտադրել կապիտուլյացիայի ծրագիր, որի մեջ կմտնի ոչ միայն 5 շրջանների վերադարձը, այլ նաեւ մյուս 2 շրջաններն ու Շուշին։ Բայց նախօրեին մեր զորքի առաջխաղացման արդյունքում էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել, եւ եթե այս վիճակը պահպանվի, թշնամու ախորժակը նույնպես խիստ կնվազի»:

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ