«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թշնամին հրթիռակոծում է Մարտունու շրջանը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը

Թշնամին հրթիռակոծում է Մարտունու շրջանը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը
26.10.2020 | 22:10

Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են», - հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ