Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան

4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
28.12.2020 | 20:40

Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան, փոխանցում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն», - գրել է փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է: Դեկտեմբերի 14-ին, Հայաստան էր վերադարձել 44 գերի:

Դիտվել է՝ 6089

Մեկնաբանություններ