ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Վազգեն Մանուկյան. Քոչարյանի ու մեր օրակարգը տարբեր է

Վազգեն Մանուկյան. Քոչարյանի ու մեր օրակարգը տարբեր է
12.02.2021 | 16:08

«Հրապարակը» գրում է․

«Հայ ազգային ճակատ» բարեսիրական կազմակերպության հիմնադրման արարողությանը երեկ ներկա էր նաեւ Վազգեն Մանուկյանը։ Նա, արձագանքելով հարցին, թե բեկումնային ինչ փոփոխություն սպասենք Հայրենիքի փրկության շարժումից՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ, ասաց․ «Ոչ մի միայնակ գործողություն բեկումնային չի լինում, գործողությունների գումարը կարող է բեկումնային լինել, եւ շատ կարեւոր է, որ այդ գործունեությանը մասնակցի ողջ ժողովուրդը, ոչ թե հույսը դնի, որ մի հատ հերոս կգա։ Ու քանի որ հերոսների մասին խոսեցինք, հիմա իշխանության վիճակը նման է նրան, երբ Սասունցի Դավիթը Մսրա Մելիքին թրով խփում է ու ասում է՝ մի հատ թափ տուր քեզ»:


Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին ու «կրել», Մանուկյանն ասաց․ «Ինքն ասաց, որ դեմ է՝ Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց եթե լինեն, կմասնակցի, իսկ մեր օրակարգն ուրիշ է՝ իրանց դուրս շպրտել, նոր անցկացնել ընտրություններ»։

Դիտվել է՝ 5237

Մեկնաբանություններ