Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է

Զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է
17.12.2022 | 11:50

Արցախին գազամատակարարումը իրականացվում է Հայաստանից։ Նախորդ անջատումների ընթացքում ադրբեջանցիները, օգտվելով իրենց իսկ ստեղծած առիթից, անարգել մոնտաժեցին նոր կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս առանձին կերպով անջատել միայն Ստեփանակերտի և մյուս հարակից հայկական բնակավայրերի գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է։ Հիմա ադրբեջանցի զինյալները անջատել են գազամատակարարումը։

Ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը, պետք է շարունակի՞ նույն հումանիտար աղետ նախաձեռնած զինյալներին անխափան գազամատակարարումը, թե՞ պետք է դա անի միայն Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնելուց հետո, սա հռետորական հարց չէ:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 14415

Մեկնաբանություններ