ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Միայն մեր տանը ապրելով ու պայքարելով ենք հաղթելու

Միայն մեր տանը ապրելով ու պայքարելով ենք հաղթելու
27.01.2023 | 07:29

Սիրելի արցախցիներ, ՀՀ կառավարության նիստում հնչեց Արցախի էթնոցիդի ծրագիրը, որը պլանավորում է իրագործել Ադրբեջանի իշխանությունը:


Մի զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից, դա արդեն դարձել է ՀՀ իշխանության քաղաքական վարքաբանության անքակտելի բաղադրիչ. արդեն երկու տարուց ավելի թուրք-ադրբեջանական ծրագրերի ու նպատակների մասին մենք տեղեկանում ենք կամ ՀՀ ԱԺ, կամ կառավարության նիստերի ելույթներից:


Թշնամուն հաղթելու և նրա պլանները տապալելու ՄԻԱԿ ձևը Արցախում ապրելն ու մաքառելն է, ոչ մի պարագայում թևաթափ ու հուսահատ չլինելն է:
Մենք արդեն անցել ենք այդ դժվարությունների միջով, որով այսօր անցնում է արցախցին. ցուրտ ու մութ տարիներ, շրջափակում, կտրոնով ապրանքներ, պայթեցված գազատար:
Բայց մենք դիմացանք, չհուսահատվեցինք, ապրեցինք մեր հողի վրա, մեր տանը, կռվեցինք ու հաղթեցինք: Հիմա նույն բանը թշնամին անում է ձեզ հետ և հետապնդում է նույն նպատակը՝ կոտրել Հայի ոգին, ստիպել նրան թողնել իր հայրենիքը, լքել իր տունը ու բռնել գաղթի ճանապարհը:


Չենք կարող կոտրվել, հուսահատվել, թշնամուն թողնել տասնյակ հազարավոր հայորդիների արյունով լցված հողը, մեր պապերի ու հայրերի քրտինքով կառուցված քաղաքները, գյուղերը: Մենք դրա համար չենք անցել անմարդկային զրկանքների, կորուստների միջով:
Դիմացեք, Հայեր, հաղթանակը հեռու չէ, միայն մեր տանը ապրելով ու պայքարելով ենք հաղթելու քոչվոր ցեղախմբին:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 29886

Մեկնաբանություններ