Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
27.03.2023 | 20:02

ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է հասկանա, թե ինչպես է ընկալվելու Ռուսաստանում Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունների ճանաչումը։
Փաշինյանի և նրա դաշնակիցների գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք պրոարևմտյան կողմնորոշված քաղաքականություն են վարում։
Հայաստանի Սահմանադրական դատարանում ինչ կերպ էլ բացատրեն նման որոշումը, պետք է հասկանան, թե Ռուսաստանում դա ինչ տպավորություն կթողնի։ Հետաքրքիր կլինի ևս մեկ անգամ լսել Հայաստանի վարչապետից Ռուսաստանի նախագահիհետ ավանդական սերտ և աննախադեպ բարեկամական հարաբերությունների մասին։ Բայց ես կարծում եմ, որ նա ելք կգտնի, կմոգոնի, թե հանրապետությունում Սահմանադրական դատարանը լիովին անկախ է։
Հայաստանի վարչապետն ու նրա քաղաքական դաշնակիցները, աստիճանաբար դեն նետելով իրենց դիմակները, անցում են կատարում ռուսամետից դեպի արևմտամետ դիրքորոշում:


Կոնստանտին Զատուլին

Դիտվել է՝ 91429

Մեկնաբանություններ