Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Երբ գնում ես քայլելով ճամարտակողների հետևից

Երբ գնում ես քայլելով ճամարտակողների հետևից
12.04.2023 | 23:35

Լինել առաջնորդ, նախևառաջ նշանակում է ունենալ անձնականը հանուն ընդհանուրի զոհաբերելու կարողություն:

Իրական առաջնորդներ դառնում են ոչ թե քայլելով ու ճամարտակելով, այլ ազգի համար ճակատագրական պահերին գործելով ու հաղթելով:

Առաջնորդի հզորության ակունքը սեփական ժողովուրդն է՝ անկախ նրա շերտերի հայացքներից ու մոտեցումներից, «նախկին» ու «ներկա» լինելուց, առաջնորդի հանդեպ դրսևորվող բարեհաճ կամ տհաճ վերաբերմունքից:

Մեր ժողովուրդն ունեցել է և՛ մեկը, և՛ մյուսը: Սակայն հազարամյակների պատմությունը ցույց է տալիս, որ մենք ավելի հաճախ գնացել ենք ոչ թե գործողների և հաղթողների, այլ քայլելով ճամարտակողների հետևից:

Այսքանից հետո, թերևս, պատահական չէ, որ այսօր թշնամին արդեն հրետակոծում է Տեղ գյուղի մատույցները:

Հավատացեք, այդպես չէր լինի, եթե մենք ունենայինք գործող ԱԶԳԱՅԻՆ առաջնորդ:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 3853

Մեկնաբանություններ