Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ի՛նչ ենք ուզում մենք, ի՛նչ են ուզում Արցախի ղեկավարները

Ի՛նչ ենք ուզում մենք, ի՛նչ են ուզում Արցախի ղեկավարները
15.07.2023 | 17:05

Բոլորի համար պարզ է, թե ինչ է ցանկանում Ադրբեջանը. ճանաչել է տալիս իր տարածքային ամբողջականությունը, հիմքեր է ստեղծում տասնյակ հազարավոր ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի համար: Ցանկանում է Լաչինի կյանքի ճանապարհը փոխարինել Աղդամ -Ստեփանակերտ ճանապարհով, զինաթափել Արցախում գտնվող հայկական զորքերը, արցախցիներին բաժանել ադրբեջանական անձնագրեր:

Ադրբեջանը ցանկանում է Արցախը տեսնել առանց հայերի:

Մենք գիտենք նաև, թե ի՛նչ է անում Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնող վարչակազմը:

Նրանց գործունեությունը տեղավորվել և տեղավորվում է հետևյալ ֆորմուլայի մեջ. ձեռք բերել հակահայկական պայմանավորվածություններ, հետո դրանք խախտել՝ բերելով նորագույն աղետներ:

Բայց ես չգիտեմ, թե ի՛նչ ենք մենք ուզում:

Ես նաև չգիտեմ, թե ի՛նչ են ուզում Արցախի ղեկավարները:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2129

Մեկնաբանություններ