Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Լսող կատարողներ լինենք

Լսող կատարողներ լինենք
07.08.2023 | 14:14

Արցախում այսօր սով է, իսկ Հայոց հեռուստաալիքներով շարունակ գայթակղիչ ուտեստներ են պատրաստում ու վայելում՝ «վայ չուտողին» ասելով։

Հարգելի ճաշաբաններ, համ ու հոտի՝

վարպետանց- վարպետներ, վայելուչ լինենք, մեկ շաբաթ զսպենք ձեզ և մեզ։ Խնդրում ենք, որ մինչև Խաղողօրհնեք, մինչև Տիրամոր Վերափոխման տոնը այդ հաղորդումները դադարեցվեն։ Եթե ոչ, ապա ազգային արժանապատվությունից հեռու, անաստվածության նման մի բան է, պիղծ թրքության կամ ծաղրանքի, կամ թշնամանքի նման բան՝ քո քաղցած մերձավորներին, ազգակիցներին գայթակղելը։

Ինչ ունեք՝ թաքուն խժռեք, կերակրապաշտնե՛ր, լավ չէ, որ արհամարհում եք ձեր մերձավորներին, ովքեր սովի մեջ են։

Սիրելինե՛ր, Հայոց եկեղեցում այսօրվանից մեկշաբթյա պահք է, եկեք ազգովի միաբանվենք այդ պահքին՝ Տիրամոր բարեխոսությունը խնդրելով՝ Հիսուս Քրիստոսի առաջ՝ հանուն Հայոց և հանուն Արցախի խիստ նեղություններին Քրիստոսով դիմակայել- հաղթահարելու։

Տերը յուրաքանչյուրիս հետ։

Լսող կատարողներ լինենք, «Առավել երանելի են նրանք, ովքեր ոչ միայն լսում են, այլ նաև կատարում»,- ասել է Հիսուս Քրիստոսը, Աստծո Միածին Որդին։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3002

Մեկնաբանություններ