Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Շատերը դժվար են պատկերացնում, թե ինչ համալիր արտաքին կառավարման տակ է մտել Հայաստանը

Շատերը դժվար են պատկերացնում, թե ինչ համալիր արտաքին կառավարման տակ է մտել Հայաստանը
30.09.2024 | 17:35

Եթե ամեն բան՝ քաղաքական, հանրային գործընթաց, «էլիտա» համարվողների վարք, շարունակվի այս կերպ, ինչպես մինչ օրս է եղել ու նաև ներկայումս է, ապա նիկոլի իշխանությունը ՀՀ-ում կարող է լինել ցմահ կամ մինչ ՀՀ-ի գոյության ավարտ, այն իմաստով, որ նա կլինի ՀՀ-ի վերջին ղեկավարը:

Կարծում եմ՝ շատերը, ինչպես սոցիալական ակտիվից, այնպես էլ հասարակական լայն շերտերից, դժվար են պատկերացնում, թե ինչ համալիր արտաքին կառավարման տակ է ՀՀ-ն մտել, ու ինչ ինստիտուցիոնալ ու տեխնոլոգիական գործիքներով են աշխատում ՀՀ-ն գաղութացնող երկրները ՀՀ-ում հայ հասարակության հետ:

Չկա գեթ մեկ ոլորտ, որ վերահսկողության տակ չլինի. ի դեպ ոլորտային ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքի կոլափսն էլ է հանդիսանում այդ ծրագրերի մի կարևոր մասը:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 5208

Մեկնաբանություններ