Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Իրենք են իրենց կամքով շեշտը դրել հենց էդ զիբիլների վրա

Իրենք են իրենց կամքով շեշտը դրել հենց էդ զիբիլների վրա
19.10.2024 | 13:05

Չնայած ես վստահ եմ, որ վրացիները ինչ էլ անեին, մեկ է, Վրաստանին ԵՄ երբեք չէին ընդունելու, բայց քանի որ շատերը համարում են, որ հնարավոր է ընդունեին, ապա մի հատ հարց տվեք ձեզ. էդ ի՞նչ արեցին վրացիները, որ նրանց մուտքը փակեցին։

Ընդամենը երկու բան են արել՝ ընդունել են օտարերկրյա գործակալներին մի թեթև ավելի հսկելու օրենքն ու ԼԳԲՏ քարոզը երեխաներից հեռու պահելու օրենքը։ Եվրոպայում իսկույն վայնասուն դրեցին, թե բա` դա եվրոպական արժեքներից հեռացում է։ Իրենք իրենց բերանով ասում են, որ իրենց ասած եվրոպական արժեքները դրանք են։

Իրականում Եվրոպայում լիքը լավ բաներ կան, իրական արժեքներ կան, որոնց ընդունումը օգտակար կլինի։ Բայց իրենք են իրենց կամքով շեշտը դրել հենց էդ զիբիլների վրա ու դրանք են սարքել հիմնական պայման։

Դե, ուրեմն թող հեռու խաղան իրենց զիբիլներով։ Մեզնից՝ նույնպես։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 21729

Մեկնաբանություններ