ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Շահեր և կերպափոխումներ

Շահեր և կերպափոխումներ
21.05.2025 | 12:18


Քանի դեռ Հայաստանում հետևողականորեն չեն ցանկանում տեսնել դրացի երկրների արտաքին շահերի կերպափոխումները 1920 թվականից ի վեր, քանի դեռ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Բրիտանիան, Ֆրանսիան դիտարկում ենք նույն քաղաքական տրամաբանության մեջ, ինչպիսին էր 1920-ական թվականներին, գուցե ավելի վաղ, մենք չենք կարող ունենալ ո՛չ դաշնակիցներ, և ո՛չ էլ շահակիցներ։ Մենք չենք ճանաչում նրանց շահերը, որովհետև առաջին հերթին չենք ճանաչում և չենք հասկանում մեր սեփական շահերը, նպատակները և ապագայի տեսլականը։

Երեկ Ռուսաստանին պետք էր Հարավային Կովկասը մեկ խնդիր լուծելու համար, իսկ այսօր՝ բոլորովին այլ։ Երեկ Ռուսաստանը հանդես էր գալիս որպես սլավոնական աշխարհի պաշտպան, իսկ այսօր, հանուն իր գեոպոլիտիկ շահերի, համագործակցում է թյուրքական աշխարհի հետ, որը երբեմն հակադրվում է ռուսական էությանը, ուղղափառ քրիստոնեական հավատքին և սլավոնական ինքնությանը։ Վաղը Ռոսւաստանը կրկին կարող է փոխվել, ինչպես և մյուս դերակատարները, իսկ մե՞նք: Ո՞ւր ենք գնում և ի՞նչ պատկերացումներով:

Իրական բախումը միշտ Արևելքում է, որովհետև Արևելքում է որոշվում մարդկության ապագան, հետևաբար, այստեղ նվազ հավակնոտ ազգային ծրագրերը միշտ լինելու են դատապարտված, ինչպես եղել է մեր պատմության ամբողջ ընթացքում։ Հաջողել ենք, երբ հավակնոտ «Ազգային ծրագրով» ենք առաջնորդվել, իսկ «տանք, հանգիստ ապրենք»-ը միշտ դատապարտել է մեզ պետական ազգից թափառական ազգ դառնալուն։

Մտածեք, լա՜վ մտածեք, հետո ժամանակ չի լինելու մտածելու, հետո ստիպված ենք լինելու ուղղակի գոյատևել ինչ-որ կերպ, եթե այսօր ատելության ու էմոցիաների փոխարեն չառաջնորդվենք բանականությամբ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3621

Մեկնաբանություններ