ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական

Զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական
22.05.2025 | 20:04

Կառավարությունը հավանություն է տվել զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին:

Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ մի կլորիկ գումարի դիմաց ոչ թե երկու տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն:

Փաստորեն, Հայաստանի բանակի համալրումը տեղի է ունենալու սոցիալական խտրականության հիմքով, ու զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական:

Ըստ էության, Հայաստանի կառավարությունն օրինականացնում է գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերը և խոստովանում է, որ ձախողել է բանակի հետ կապ ունեցող բոլոր ռեֆորմները:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 11531

Մեկնաբանություններ