Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

ԱԺ ամառային դպրոցից Դավիթ Ղազարյանին հեռացրել են Կոնջորյան Հայկի երեսին ճշմարտությունն ասելու համար

ԱԺ ամառային դպրոցից Դավիթ Ղազարյանին հեռացրել են Կոնջորյան Հայկի երեսին ճշմարտությունն ասելու համար
21.08.2025 | 19:34

Ահա նրա գրառումը.

«Երկու օր առաջ գրառում էի կատարել, որտեղ արձանագրել էի այն մասին, որ ԱԺ ամառային դպրոցի շրջանակներում իշխանական ներկայացուցիչը, ունենալով հստակ թեմա և տեղյակ լինելով ծրագրի նպատակների մասին, շեղվել է և զբաղվել կուսակցական քարոզչությամբ։

Երեկ տեղեկացա, որ ԱԺ ամառային դպրոցից հեռացվել եմ ֆեյսբուքյան գրառմանս համար։

Ըստ կազմակերպիչների՝ հեռացվել եմ զրպարտության ու ԱԺ ամառային դպրոցի անունը վարկաբեկելու համար։

Այս քայլը հաստատեց իմ կասկածները այն մասին, որ դպրոցը նախատեսված է իշխանության պարտվողական գաղափարները երիտասարդների վրա վաճառելու համար։ Փաստորեն, ԱԺ դռներից ներս կատարվողի մասին հանրայնացումը վտանգավոր է։

Լիահույս եմ, որ հետագա նմանօրինակ դեպքեր կրկնվելու դեպքում ԱԺ ամառային դպրոցի աշակերտները նույնպես կգերադասեն ճշմարտությունը և կարձագանքեն։

«Ամեն կեղծիք` մի գերեզման է ճշմարտության համար»:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3632

Մեկնաբանություններ