ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Խոսույթ, որ դառնում է գործիք Ադրբեջանի ձեռքին

Խոսույթ, որ դառնում է գործիք Ադրբեջանի ձեռքին
12.09.2025 | 18:16

ՀՀ իշխանականների՝ սեփական հակապետական քայլերը արդարացնելու ու կեղծիքները շղարշելու կարևոր մեթոդներից մեկն էլ Ադրբեջանի անունից շարունակ խոսելն է։ Անգամ իմաստ չեմ տեսնում անդրադառնալ, թե նրանցից ով ինչ է ասում, բայց հակառակորդի շահերի ակտիվ ներկայացման հարցում մրցակցության պակաս չկա։ Այնպիսի տպավորություն է, որ հայ լրագրողները հարց տալիս են ոչ թե ՀՀ հարկատուի փողերով ապրող և ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյաներին, այլ հենց ադրբեջանցի պաշտոնյաներին, անգամ միջազգային հանրության ներկայացուցիչներին էլ չէ, հենց Ադրբեջանի շահերը սպասարկող ու ադրբեջանական թեզերը առաջ մղող, ուղղակի «յան» ազգանունով պաշտոնյաների հետ են շփվում հայ լրագրողները։ Մի օր չեղավ ադրբեջանցի պաշտոնյային հարց տան, ասի՝ բա գիտե՞ք, հայկական կողմը այսպես է մտածում, եկեք դա էլ նկատի ունենանք։

Երբ ՀՀ պաշտոնյաներին տրվում են փաստական հենքի վրա կառուցված տրամաբանական հարցեր, առաջ է բերվում հենց ադրբեջանական կողմի համար շահավետ խոսույթ, հետո դա դառնում է գործիք Ադրբեջանի ձեռքին և ուղղվում ՀՀ-ի դեմ։ Արդեն հայտնի գործելաոճ է սա։ Մեկ-մեկ մտածում եմ, որ ավելի լավ է նրանց առհասարակ հարցեր չտան հայ լրագրողները, չէ՞ որ այդ պատասխաններն ուղղվում են հենց մեր պետության դեմ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2474

Մեկնաբանություններ