Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Մի մարդու մեջ այսքան թերություն ո՞նց կարող է տեղավորվել

Մի մարդու մեջ այսքան թերություն ո՞նց կարող է տեղավորվել
02.10.2025 | 12:21

Էս մարդու համար զրո արժեք ունեն ՀՀ Սահմանադրություն, օրենքներ, մարդկային վարքականոն, էթիկայի նորմեր, անկախ մարմինների ու մարդու իրավունքներ... կին, տղամարդ, տարեց, երիտասարդ գիտնական, մտավորական, պատերազմի վետերան, նախկին գործընկեր, ներկա գործընկեր...

Ես իմ կյանքում ամեն ինչ տեսել եմ, բայց անկեղծորեն չեմ դադարում զարմանալ` մի մարդու մեջ այսքան թերություն, մի մարդու քայլերում այսքան խախտում ու ապօրինություն, այսպիսի անհավասարակշիռ վարքագիծ ո՞նց կարող է տեղավորվել...

Եկեղեցու դեմ անթույլատրելի հարձակումներ, ընտրված կաթողիկոսին հեռացնելու բացարձակապես ապօրինի փորձեր, «բարքերի ոստիկանի» դեր ստանձնել ու հոգեւորականների անկողին մտնել, մի անմեղ նախադասության համար աշխարհում հայտնի մարդուն «ստահակ» անվանել, ԱԱԾ-ն նրա տուն ուղարկել եւ 4 ամիս կալանքի տակ պահել` իր հրահանգը չկատարած ԱԱԾ տնօրենին գիշերվա կեսին պաշտոնից ազատելով:

Ցանկացած գործի նախաքննությունն ուղղորդելու բացահայտ փորձեր, իրեն քաղաքականություն մտցրած առաջին նախագահին վիրավորել ու ծաղրել (ընտանյոք հանդերձ` էլ մեռելի զդաչի, էլ ընտրակեղծարար ու գիտնական ոջիլ...), ընդդիմադիրներին ուղղված հայհոյանք, կուսակցություն փակելու, ընտրված համայնքապետերին դուրս շպրտելու սպառնալիքներ:

Խենթանալիք է...

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5242

Մեկնաբանություններ