ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ծխածածկույթ

Ծխածածկույթ
10.12.2025 | 11:17

Այս՝ ինչ կատարվում է, ինչին ականտես ենք, սովորական բառով կոչվում է ծխածածկույթ:

Թրամփի ուղի կոչվածը ոչ թե Ադրբեջանի շրջաններն է միացնում Նախիջևանին,

այլ ստեղծում է համակովկասյան միասնական երկաթուղի:

Նույն կերպ էլ ձևավորվում է հարավկովկասյան միասնական էներգահամակարգ:

Հաջորդը համակովկասյան խորհրդարանի ընտրությունն է...

Էականը սա է:

Մնացածը գավառական ոդևիլ է :

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ