«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Բարձր պրոֆեսիոնալիզմ»

«Բարձր պրոֆեսիոնալիզմ»
29.05.2026 | 13:08

Զենքի հետ անվտանգ վարվելու հիմնարար կանոնն է՝ որևէ պարագայում զենքը չուղղել մարդկանց, ընտանի կենդանիների կամ նրանց հնարավոր գտնվելու ուղղությամբ։

Համացանցում զրահահանդեսից տարածվող տեսանյութում պատկերված է այս կանոնի կոպիտ խախտումը։

Խորին երախտագիտություն ենք հայտնում ուժային կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում ցուցաբերած իրենց «բարձր պրոֆեսիոնալիզմի» համար։

Թերևս աշխարհում քիչ երկրներում կարելի է ականատես լինել այնպիսի տեսարանի, երբ փողոցներում մարտական զենքով զինված ռոբոտները շրջում են՝ զենքերն ուղղած խաղաղ բնակիչների վրա։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

28.05.2026 թ․

Հղումը՝ https://www.facebook.com/.../pcb.../1009843228135070

Դիտվել է՝ 2852

Մեկնաբանություններ