Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեր լռությունը նույնպես հանցավոր անտարբերություն է

Մեր լռությունը նույնպես հանցավոր անտարբերություն է
14.10.2024 | 15:57

Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է ոչ միայն քրգործեր բացել ինքնասպանության հասցրած ծառայակիցների նկատմամբ, այլ պետք է խորքային հետազոտություններ կատարել այդ երևույթի սոցիալական պատճառների, սպայական կազմի ցածր պատրաստվածության և նրանց լիազորությունների սահմանափակ լինելու վերաբերյալ, զինված ուժերի հրամանատարության, ՊՆ նախարարի և նրա տեղակալների, ԳՇ կազմի հանցավոր անփութության, պրոֆեսոնալիզմի բացակայության մասին։

Մեր կողմից լռելը նույնպես հանցավոր անտարբերություն է, և, բացի այդ ամենից, սա է այսօրվա քաղաքական հրատապ հարցը։ Պետք է ոչ թե ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անիմաստ ցույց անել, այլ ինաստալից՝ ՊՆ առջև, հետևյալ պահանջներով.

1. Հանրությանը ներկայացնել ինքնասպանության դեպքերի տիպային պատճառների ուսումնասիրություն։

2. Եթե դա չկա, ապա պատժել այն պաշտոնյաներին, որոնք այդ աշխատանքը չեն կատարել։

3. Եթե կա նման փաստաթուղթ, ապա ներկայացնել հետևությունների և միջոցառումների պլանը։

4. ՊՆ նախարարի հրաժարական։

Հ.Գ. Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին, և նրանց միակ հույսը, կարող է, մենք ենք։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 10357

Մեկնաբանություններ