Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հրանտի օրը

Հրանտի օրը
12.02.2025 | 13:36

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Երևի 1979 թիվն էր, երբ արդեն հրատարակվել էր Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը»: Ես դեռ աշխատում էի Աբովյանի «Սիրիուս» գործարանում: Գիտե՞ք ինչն էր զարմանալի, որ մոտ տասը հազար աշխատող ունեցող գործարանի ոչ միայն ինժեներատեխնիկական անձնակազմը, այլև հսկայական թվով մարդիկ ոգևորված էին այդ գրքով: Պատմում էին իրար, քննարկում... Զարմանալի է, չէ՞, բայց այդպես էր:

Ես դեռ գիրքը չունեի, բայց մայրս գրախանութում բաժանորդագրվել էր, երևի դա էլ հիմա զարմացնի, որ մարդիկ գնում, հերթ էին կանգնում, գրքի հերթ, պատկերացնո՞ւմ եք...

Երբ «Ծառերս» հասան, ես կարդացի դանդաղ, խորը, տնտղելով ամեն մի բառը, անցնելով մտքերի ու զգացմունքների լաբիրինթոսով:

Եվ գիտե՞ք, թե որն է այս պատմության մեխը՝ այն, որ կար Նա՝ ընթերցող, ցիվիլ հայը, որ անվերապահորեն հասկացավ ու գնահատեց իր մեծի հերթական, այսօրվա լեզվով ասած՝ արարումը:

Վահունի Հովակիմյան

Դիտվել է՝ 8346

Մեկնաբանություններ