Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Կլիչկոյի հերթականը` հունիսի յոթին

Կլիչկոյի հերթականը` հունիսի յոթին
11.05.2012 | 00:00

Բռնցքամարտի սիրահարներին մեկ ամսից էլ պակաս ժամանակ է բաժանում Վլադիմիր Կլիչկոյի հերթական մենամարտից. աշխարհի բացարձակ չեմպիոնի մրցակիցը լինելու է ամերիկացի Թոնի Թոմփսոնը:

Ասենք, որքան էլ հերթական, այն իրականում մատչ ռևանշ է: Մրցակիցները միմյանց դեմ ռինգ են դուրս եկել այսօր արդեն հեռավոր թվացող 2008-ին: Այն ժամանակ թեպետ Վլադիմիրը մարտը շահեց նոկաուտով (տասնմեկերորդ ռաունդում), այնուամենայնիվ, դա խիստ լարված դիմակայություն էր, և հաղթանակի կշեռքը ցանկացած պահի կարող էր թեքվել յուրաքանչյուրի կողմը:

Ասել է թե` Թոմփսոնը չափազանց անհարմար մրցակից է Կլիչկոյի համար: Հենց այս բանի գիտակցումն էլ, հավանաբար, նրան թույլ է տալիս լինել ավելի մարտաշունչ ու հայտարարել, որ հաղթելու է ու դառնալու է գերծանր քաշային կարգում աշխարհի առաջին քառասուն տարեկան չեմպիոնը:

Այսպես արտահայտվելով` նա, իհարկե, որոշակիորեն թյուրիմացության մեջ է գցում մարզասերներին, որովհետև այդ տարիքում աշխարհում թիվ մեկ բռնցքամարտիկ դառնալու բերկրանքն արդեն իսկ վայելել է Վիտալի Կլիչկոն` WBC վարկածով աշխարհի գործող չեմպիոնը, իսկ «մեծն» Ջորջ Ֆորմանը Կլիչկոյից էլ շատ ավելի առաջ է եղել (նա քառասունվեց տարեկան էր, երբ վայր դրեց ուժեղագույնի իր լիազորությունները): Այնպես որ, ներելի համարենք Թոմփսոնի բերած թվաբանական շփոթը` հուսալով, որ ամնեզիան չի անդրադառնա նրա խաղային որակների վրա:

Ի տարբերություն ամերիկացու, իր կանխագուշակումների մեջ շատ ավելի համեստ է Վլադիմիր Կլիչկոն: Անդրադառնալով Թոմփսոնի հետ նախորդ հանդիպմանը, նա հիշել ու հիշեցրել է, որ այն ծանր ընթացք է ունեցել, ինչը հարկադրում է ոչ մի կերպ չթերագնահատել մրցակցին. «Նորից հաղթելու համար ինձնից պահանջվում են առավելագույն ջանքեր»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ