ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՆՁՆԱԳՐԱՑԱՎ

ԱՆՁՆԱԳՐԱՑԱՎ
30.03.2012 | 00:00

Վերջերս բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, թե ժամկետանց անձնագրերը փոխելու նպատակով քաշքշուկի մեջ են հայտնվում: Ավելին, նոր անձնագրի տրամադրումն էլ անհարկի ձգձգում են: Նախընտրական այս շրջանում անձնագրային բաժանմունքի աշխատանքից դժգոհողների թիվն ավելացել է ոչ միայն այս, այլև կեղծված անձնագրերի շրջանառության և այլ հարցերի առնչությամբ: Սրան զուգահեռ կուսակցությունների «պահեստում» դեռևս մնում է հին «ավանդույթը»՝ ընտրությունների ժամանակ հավաքագրել անձնագրային տվյալներ, ինչը հասարակության շրջանում հերթական դժգոհության ալիքն է բարձրացրել:
Բարեբախտաբար, այսօր շատ քաղաքացիներ հենց այնպես իրենց անձնագրերը չեն տրամադրում «Եհովայի վկաների» պես տնից տուն մտնող կուսակցական քարոզիչներին` նույնիսկ որոշակի գումարի դիմաց: Սակայն, ինչպես տեղեկացրին մեզ, քիչ չեն նաև այն քաղաքացիները, ովքեր, կաշառք ստանալով, գնում են նման «գործարքի»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ