Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Վերջը լավ լինի

Վերջը լավ լինի
11.05.2012 | 00:00

Հետընտրական «հաշվետվությունները» հատկապես մարզերում նոր «ռազբորկաների» առիթ են տվել: Հատկապես ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում խորացել է լարվածությունը տեղի իշխանիկների միջև: Մարզպետները մեղադրում են քաղաքապետներին, նրանք էլ իրենց հերթին գյուղապետներին` տված գումարին ոչ համապատասխան քվեներ ապահովելու համար: Մեր տեղեկություններով` որոշ մարզերում «բերման են ենթարկվում» այդ երկու ուժերի համար աշխատած, գումարներ ծախսած անձինք և, մեղմ ասած, նկատողության արժանանում իրենց «պարտականությունը» ոչ պատշաճ կատարելու համար՝ ընդհուպ «որակազրկելու»՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով:

Ըստ այդմ, առաջիկայում չեն բացառվում որոշ մարզպետների, գյուղապետների ինքնակամ հրաժարականները: Բայց, ինչպես մեզ հայտնի դարձավ, հակառակն էլ է սպասվում: Նրանք, ովքեր մինչև վերջին «խազը» ջանացել են իրենց քաղաքական ուժի համար, առաջընթաց կունենան կամ կշարունակեն իրենց աթոռին մնալ գոնե մինչ նախագահական ընտրություններ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ