Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Նոր զարգացումներ ռազմական արդյունաբերությունում

Նոր զարգացումներ ռազմական  արդյունաբերությունում
13.04.2012 | 00:00

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ըստ ամենայնի, մտադիր է լրջորեն զարգացնելու ռազմական արդյունաբերությունը։ Նախարարը երեկ ներկայացրեց, իսկ գործադիրն էլ հաստատեց ռազմական արդյունաբերության համակարգում բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը։ Բնականաբար, նախարարը չմանրամասնեց այն, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց. «Այս որոշումը կնպաստի ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացմանը և կարող է լավ ներուժ լինել տնտեսության համար»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ