Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

ՉՈՐՍՈՎ ԵԿԵՔ ՎԱՆԱՁՈՐ, ՈՐ ՀԻՆԳՈՎ ԳԱՆՔ ԵՐԵՎԱՆ

ՉՈՐՍՈՎ ԵԿԵՔ ՎԱՆԱՁՈՐ, ՈՐ ՀԻՆԳՈՎ ԳԱՆՔ ԵՐԵՎԱՆ
01.11.2011 | 00:00

ՀՀ տրանսպորտի նախարարությանը, ինչպես տրամաբանությունն է հուշում, եթե չասենք սույն նախարարության անմիջական պարտականությունը, պետք է գոնե հետա-քրքրի Հայաստանի քաղաքների միջև տրանսպորտային հաղորդակցությունը: Տվյալ դեպքում խոսքը Վանաձորի` ՀՀ երրորդ քաղաքի և Երևանի տրանսպորտային կապի մասին է, որը երեկոյան 17.30-18.00-ից դադարում է բառի բուն իմաստով: Եթե այդ ժամից հետո փորձեք Վանաձորից երթուղային տաքսիով կամ ավտոբուսով վերադառնալ Երևան, ապա կմնաք Վանաձորի ավտոկայանում, քանի որ ուղևորներին փոխադրելու պետական «էստաֆետը» հանձնվում է մասնավոր տաքսիներին, որոնք Երևան են գալիս 12500 դրամով:
Սա դեռ ամենը չէ. կարծես մարդկանց դիտմամբ նյարդայնացնելու համար ուղիղ ավտոկայանի դիմաց գտնվում է տաքսի ծառայություն, որի վարորդներն ուղղակի հրաժարվում են մայրաքաղաք գալուց, քանի որ Երևանից «դատարկ» են վերադառնալու: Խորհուրդ են տալիս Երևանից եկած տաքսի ճարել, որը չկա: Զավեշտ է, բայց եթե ուզում ես երեկոյան ժամերին Երևան գալ, պիտի զանգես չորս ուղևորի, որ գան Վանաձոր, և դու հնարավորություն ստանաս Երևան վերադառնալու:
Գաս ու ուղիղ գնաս տրանսպորտի նախարարություն:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ