ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՈՒԿՐԱԻՆԱ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

ՀԱՅԱՍՏԱՆ-ՈՒԿՐԱԻՆԱ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
23.03.2012 | 00:00

ՈՒկրաինական «Вествит» ամսագրի հոբելյանական հատուկ համարը նվիրված է հայ գրականությանը: Ամսագիրը ներառում է հայկական մշակույթին և պատմությանը վերաբերող դրվագներ, հիշարժան դեպքեր և դեմքեր:
ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ խոսքով` այն աշխույժ գրական արդյունավետ կապերը, որ կային Հայաստանի և ՈՒկրաինայի միջև, խզվեցին Խորհրդային Միության փլուզմամբ: Մշակութային այդ ժամանակավոր դադարն ավարտվել է 1999-ին, երբ «Գարուն» ամսագրի հերթական համարը նվիրվեց ժամանակակից ուկրաինական գրականությանը:
Նշենք, որ հատուկ հոբելյանական համարում ուկրաիներեն թարգմանությամբ ներկայացված են հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ:
Ամսագրի առաջին էջում տեղ են գտել նաև Հայաստանի և ՈՒկրաինայի նախագահների, բարձրաստիճան գործիչների ողջույնի ուղերձներն ու բարեմաղթանքները` ուղղված երկու երկրների մշակութային բարեկամությանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ