Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 
  • Ամեն ինչ էլ կարող է լինել

    Ամեն ինչ էլ կարող է լինել

    12.06.2012| 00:05
    Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կամաց-կամաց թափ է վերցնում: Թեև ընդամենը սահմանափակ թվով խաղերի ենք ականատես եղել, այնուամենայնիվ, արդեն «գործի» մեջ են այս խաղի անմնացորդ երկրպագուի առաջին զգացողությունները` հիացք, հիասթափություն, ոգևորություն… Մի խոսքով` տպավորությունների, զգացողությունների մի ամբողջ գունապնակ:
  • Ժայռի վրա հաստատված տուն

    Ժայռի վրա հաստատված տուն

    12.06.2012| 00:04
    Նրանց, որ լսում էին Ինձ, բայց ասածներս չէին կատարում, Ես նմանեցրի մի մարդու, որ իր տունն ավազի վրա է կառուցում։ Փոթորկի և նեղության ժամանակ ինքը տապալվեց, իսկ իր տունը կործանվեց։ Իսկ այն մարդուն, որ Իմ խոսքը լսելով սրտանց հնազանդվեց Ինձ, նմանեցրի մի մարդու, որ իր տունը ժայռի վրա է կառուցում։ Այդ տունը փոթորկի ժամանակ ամուր ու անսասան մնաց։
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.06.2012| 00:03
    Կտա՞ս զույգ թևեր ճախրելու համար, Քո բարձունքներին հասնելու համար` Ավետիսներիդ ձուլվելու համար:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.06.2012| 00:02
    «Լսի՛ր, ժողովո՛ւրդ, ո՞վ կլցնի քաղաքը, եթե ոչ հուրը և անօրեն տունը, որ անօրեն գանձեր է գանձում հպարտությամբ և անիրավությամբ։ Եվ կլինի՞, որ անօրենը կշեռքով արդարանա կամ խարդախված կշռի պայուսակով։ Դրա համար էլ իրենց տունը լցրին ամբարշտությամբ, նրա բնակիչներն անիրավ բաներ խոսեցին, և նրանց լեզուները գոռոզաբանեցին իրենց բերաններում։ Ես քեզ ապականությամբ հարվածեցի քո մեղքերի համար»:
  • Ֆրանսիա-Անգլիա` 1:1

    Ֆրանսիա-Անգլիա` 1:1

    12.06.2012| 00:01
    Ֆրանսիա-Անգլիա խաղի ներքին լարվածությունը պայթեց հանդիպման երեսուներորդ րոպեին, երբ տուգանայինի իրացումից հրաշալի օգտվեց անգլիացիների կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտն ու գլխի հարվածով գնդակն ուղարկեց Լյոիդի պաշտպանած դրապասը:
  • Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

    Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

    11.06.2012| 06:58
    Հունիսի 12-13-ին հանրապետության շրջանների զգալի մասում և 14-16-ին առանձին շրջաններում` գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ:
  • Հանրապետությունում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները

    Հանրապետությունում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները

    11.06.2012| 06:55
    Հունիսի 11-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս 419 մլն խմ է:
  • Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 3 սմ-ով

    Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 3 սմ-ով

    11.06.2012| 06:52
    Հունիսի 11-ի դրությամբ` Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,46 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 3 սմ-ով:
  • Ինչ եղել է, եղել է «ժեշտին»

    Ինչ եղել է, եղել է «ժեշտին»

    11.06.2012| 06:27
    Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 100 և 200 մետր վազքատարածությունների աշխարհի ռեկորդակիր Ուսեին Բոլտը ենթարկվել է ավտովթարի: Դեպքն եղել է այսպես:
  • «Սիվիլիթասը» կասկածվում է «փողեր լվանալու» մեջ

    «Սիվիլիթասը» կասկածվում է «փողեր լվանալու» մեջ

    11.06.2012| 06:09
    «Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում: Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»