ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.05.2012| 11:35
    Բարի Հովիվ, Արի ու արածեցրու մոլորված գառներիդ, Մի թող, որ անդունդը կալի նրանց:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.05.2012| 11:33
    Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։ Աչք էին տնկում հանդերին, հափշտակում որբերին, բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։
  • Միքելանջելոն և Պյուռոսն այսօր էլ մեզ հետ են ու մեր մեջ. անուններն են փոխվել

    Միքելանջելոն և Պյուռոսն այսօր էլ մեզ հետ են ու մեր մեջ. անուններն են փոխվել

    21.05.2012| 11:15
    Ասեմ ի սկզբանե` եթե հետընտրական իրավիճակի անդրադարձ եք սպասում, մի՛ կարդացեք: Ես չեմ անդրադառնալու ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությանը: Ես չեմ գրելու ո՛չ կազմվող, ո՛չ չկազմվող կոալիցիաների, ո՛չ կազմման ու չկազմման պատճառների մասին: Ես չեմ գրելու, թե ինչու հաղթած ՀՀԿ-ն համառորեն ուզում է չհաղթած ԲՀԿ-ին ներքաշել իշխանության վերին ոլորտներ, իսկ հաղթած (իրականում չհաղթած) ԲՀԿ-ն չի ուզում իբր ներքաշվել:
  • Ճիշտը գնալն էր, խելամիտը` չգնալը

    Ճիշտը գնալն էր, խելամիտը` չգնալը

    21.05.2012| 11:13
    Շախմատային այս օրերի տախտակը կառուցված էր Չիկագոյի «վրա»: Բոլորը «հաշվում» էին` կմասնակցի՞ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, թե՞ ոչ: Մանավանդ որ ՀՀԿ-ի ԳՄ նիստում արդեն իսկ ասել էր` ԱՄՆ կգնամ-կգամ, կոալիցիայի հարցը վերջնական կլուծենք: Նաև` Չիկագո մեկնողներին նախագահականի «պրոտոկոլը» նախօրեին արդեն իսկ զգուշացրել էր` ժամը երեքին լինել օդանավակայանում, չուշանալ: Սակայն նույն օրը երեկոյան, երբ Էջմիածնում ՀՀԿ «գեներալիտետը» հերթական միջոցառումն էր կազմակերպել, որին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը, արդեն իսկ պարզ էր` չի գնալու:
  • Արհմիությունները երիտասարդացման խնդիր ունեն

    Արհմիությունները երիտասարդացման խնդիր ունեն

    21.05.2012| 08:25
    Մայիսի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության երրորդ հերթական համագումարը։ Այն հաշվետու համագումար էր, որի ընթացքում ներկայացվեց նախորդ 5 տարվա աշխատանքը։ 109 պատվիրակից համագումարին մասնակցում էր 102-ը։
  • Կողմ են նոր նախարարության ստեղծման նախաձեռնությանը

    Կողմ են նոր նախարարության ստեղծման նախաձեռնությանը

    21.05.2012| 07:14
    Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը միանում է տեխնոլոգիական և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման նախաձեռնությանը:
  • «Ռուսական ֆիլմերի շաբաթ»

    «Ռուսական ֆիլմերի շաբաթ»

    21.05.2012| 06:55
    «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ Երևանում մայիսի 23-ից 28-ին կանցկացվի «Ռուսական ֆիլմերի շաբաթ»: Այս տարի կներկայացվեն 2011-ին նկարահանված տարբեր ժանրերի հինգ ռուսական ֆիլմ. Սերգեյ Մախովիկովի «Тихая застава» ռազմական մելոդրաման, Նիկոլայ Շչերբակովի «Кладоискатели» մանկական արկածային կատակերգությունը, Իգոր Չեռնիցկու «Подпоручик Ромашов» ռազմական մելոդրաման, Հայաստանում քրիստոնեության ընդունմանը նվիրված Գենադի Նովիկովի «Строгая страна» վավերագրական ֆիլմը, Դմիտրի Աստրախանի «Ночной таверны огонек» մելոդրաման: Շաբաթը կեզրափակվի «О чем еще говорят» կատակերգությամբ:
  • Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

    Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

    21.05.2012| 06:54
    Մայիսի 22-26-ին հանրապետության շրջանների մեծ մասում՝ գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև մինչև 18-23 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-ին կնվազի, ընդհանուր առմամբ, 2-4 աստիճանով:
  • Նետիր այդ իմ ոտքերի մոտ

    Նետիր այդ իմ ոտքերի մոտ

    21.05.2012| 05:30
    Ինձ տեսնելու համար դու պետք է բերես քո հոգսերն ու ցավերը և ցույց տաս Ինձ քո վստահող սիրտը։ Երբ կարողանաս իրապես հրաժարվել հոգսերից, այն ժամանակ միայն կգիտակցես Իմ իրական ներկայությունը։
  • Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից

    Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից

    21.05.2012| 03:15
    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայիսի 21–ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։