ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՈՒՄ Է ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԸ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՈՒՄ Է ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԸ
23.03.2012 | 00:00

ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքների մի մասը կարող է չմտահոգվել սպառած գազի վճարի հարցով։ Երեկ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց, իսկ գործադիրը հաստատեց անապահով ընտանիքների սպառած գազի դիմաց «ՀայՌուսգազարդին» 205 մլն դրամ գումարը փոխանցելու մասին որոշումը։ Հիշեցնենք, որ այս գումարը պետության 2010-ի չորրորդ եռամսյակի ընթացիկ վճարն է։ Ի դեպ, սոցիալական այս խմբի համար 1 խմ գազի սակագինը սահմանված է 100 դրամ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ