Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հելիոտեխնիկան կմեծացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը

Հելիոտեխնիկան կմեծացնի Հայաստանի  միջազգային հեղինակությունը
04.05.2012 | 00:00

Մեծարգո Սերժ Ազատի

Մի քանի տարի առաջ ես ծանոթացա հելիոտեխնիկայի հայ մասնագետների յուրօրինակ մշակումներին: Մշակված DVH սերիայի հելիոհամակարգերը կարող են օգտագործվել արդյունաբերության տարբեր ոլորտներում, մասնավոր հատվածում, ֆերմերային տնտեսություններում և այլն: Սպառողական լավ բնութագրեր ունեցող նման բազմաֆունկցիոնալ արևային համակարգերի արտադրությունը Հայաստանին հնարավորություն կտա դուրս գալու շատ հեռանկարային և զարգացող համաշխարհային շուկա: Մյուս կողմից, հելիոհամակարգերի զանգվածային կիրառումը կամ Հայաստանի հելիոֆիկացումը թույլ կտա բարելավել նրա էներգետիկ անվտանգությունը` նվազեցնելով սպառվող գազի և թանկարժեք էլեկտրական էներգիայի ծավալները: Վերամշակող արդյունաբերության մեջ արևային բարձր տեխնոլոգիաների արմատավորումը թույլ կտա կազմակերպել էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի թանկ ու էլիտար շուկաների համար: Հելիոտեխնիկայի և հելիոտեխնոլոգիաների զարգացումը թույլ կտա լուծել Հայաստանի բազմաթիվ տնտեսական խնդիրներ, մեծացնել նրա միջազգային հեղինակությունը:

Մշակված հելիոհամակարգերի արտադրությունը նպատակահարմար է կազմակերպել Սպիտակ քաղաքում երկու պատճառով.

1. երկրաշարժի գոտում կարելի է լուծել գործազրկության անչափ սուր խնդիրը,

2. հենց երկրաշարժի գոտում միջազգային կազմակերպությունները կդիմեն նման թանկարժեք նախագծերի ֆինանսավորմանը:

Տեղեկացնեմ, որ «Գորբաչովի հիմնադրամը» արդեն պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Սպիտակում հելիոտեխնիկական համակարգերի արտադրության կազմակերպմանը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ