Չնայած հավաքը դադարեցնելու ոստիկանության բազմաթիվ կոչերին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:
Ապրիլի 9-ին Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևին։ Սերժ Սարգսյանը, որը 2008-2018-ին երկրի նախագահն էր, Ազգային ժողովի հատուկ նիստում ընտրվեց Հայաստանի վարչապետ։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, հորդորելով բողոքի ակցիաների կազմակերպիչներին՝ «չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին»:
Հայաստանի ուժեղ տղամարդը «Պուտին խաղաց»` նախագահի պաշտոնը փոխեց վարչապետի աթոռով, բայց շարունակում է կառավարել: Ինքը` Պուտինը, զանգահարեց ու շնորհավորեց նրան: Բայց տասնյակ հազարավոր զայրացած հայեր շրջափակեցին մայրաքաղաք Երևանի կենտրոնը:
Երեկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ոչ մի առարկայական առաջարկ չարեց այսօր փողոցում դժգոհություն հայտնող հազարավոր մարդկանց: Փոխարենը նա անընդհատ խոսում էր երկու տասնյակ մարդկանց մասին:
Մարդկանց կյանքը բարելավվել է, «Շանթի» եթերում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը: 2007-ին նվազագույն աշխատավարձը ամսեկան 15000 դրամ էր, այսօր 55 000դրամ է` գրեթե 4 անգամ ավել: Միջին ամսեկանը 62 000 դրամ էր, հիմա 184000:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...