Բարձրագույն դատական խորհուրդն օժտված չէ արդարադատական գործընթացին միջամտելու լիազորությամբ. նա կարող է օգտվել առկա գործիքակազմից, որը վերաբերում է կարգապահական վարույթներին, որակի գնահատմանը` ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է կոալիցիայի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի առաջին պաշտոնի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Այսօր խորհրդարանը Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին լսեց, հարցեր տվեց, իսկ վաղը կլինի փակ գաղտնի ընտրություն: Նշենք, որ դատական խորհրդի առաջին պաշտոնի համար ընտրության է ներկայացված Գագիկ Հարությունյանը, երկրորդ պաշտոնի համար` Գևորգ Դանիելյանը, նրան հաջորդում են Սերգեյ Մեղրյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ու Հայկ Հովհաննիսյանը։
Վերջին տարիներին շատ հարցերում, եթե, իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, «պրոտոկոլները», ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի:
Մանրամասներ են ի հայտ եկել Արգենտինայում ՌԴ դեսպանատան միջոցով կոկաինի տեղափոխման ալիքի վերացման հատուկ օպերացիայի վերաբերյալ, որ հերքում են ՌԴ ԱԳՆ պնդումները, թե թմրանյութերի տեղափոխման համար դիվանագիտական փոստը չի օգտագործվել։
Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնվել է մենակության նախարար, որ պիտի զբաղվի մենակյացների խնդիրներով: Մենակությունը, իհարկե, պրոբլեմ է, բայց նաև բազում միֆեր կան մենակության մասին, որ այնքան էլ իրականության հետ կապ չունեն:
Ադրբեջանի խորհրդարանի նիստում նախագահ Օքթայ Ասադովն ասել է, որ նախատեսվում է փաստաթղթի ստորագրում, որով ներում կշնորհվի բանտարկյալների մեծ մասին: Նա նշել է, որ այդ լիազորությունը պատկանում է երկրի նախագահին:
«Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ սահմանադրական խառնաշփոթի հարցով` հայտնում է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...