Թուրքիայի հակահայկական հիմնական կառույցներից մեկը՝ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի կոմիտեն», քննադատել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանին, գրում է Haberler կայքը։
Կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացության նախագծին:
Մայիսի 3-ին, ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը:
«Ջավախք» հայրենակցական միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն հավաքվել են տեղի հայերի կառուցած սրբավայրի մոտ` կրակ վառելու և հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Օֆշորային սկանդալի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը՝ տեղեկացրել է ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:
1. Փողով այնքան լավ չէ, որքան վատ է անփող:
2. Ադամն առաջին երջանիկն է, երբեք զոքանչ չի ունեցել:
3. Եթե խնդիրը կարելի է գումարով լուծել, խնդիր չէ, ծախս է:
Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտը՝ Ուիլյամի և Քեյթի դուստրը, արդեն 1 տարեկան է և նվերներ է ստացել աշխարհի 64 երկրներից, այդ թվում, Հայաստանից, տեղեկացնում է The Telegraph-ը:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...