-
29.06.2015|
10:17
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։
-
28.06.2015|
21:55
Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքի մասնակիցների և լրագրողների շրջանում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` պատգամավորներ բացատրական աշխատանքներ են տանում այն մասին, որ խաղաղ հավաքը ենթակա չէ դադարեցման, և ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին:
-
28.06.2015|
21:07
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ արեց ցրվել տները, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ ցուցարարների մեջ կան սադրիչներ, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց դադարեցնել անօրինական գործողությունները և բացել Բաղրամյան պողոտան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կես ժամ տվեց:
-
28.06.2015|
16:39
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ այսօր 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:
-
28.06.2015|
12:04
Բաղրամյան պողոտան շարունակում է ապրել իր ուրույն կյանքով, գիշերն անցել է խաղաղ, երգել են, զրուցել են, քնել: Հիմնականը՝ մեծ ու փոքր խմբերով քննարկել են Սերժ Սարգսյանի առաջարկին հաջորդող իրենց անելիքները:
-
27.06.2015|
23:19
Վրաստանի վիճակագրական ծառայության ղեկավար Մերի Դաուշվիլին խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է 2014թ. գործունեության մասին զեկույցը։ Հարցերի մեծամասնությունը կապված է եղել բնակչության մարդահամարի և նրա նախնական արդյունքների հետ, գրում է apsny.ge-ն:
-
27.06.2015|
21:42
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն գումարեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ:
-
27.06.2015|
01:28
Ոստիկանությունը հայտարարում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական նոր ուժերի, կարմիր բերետավորների կենտրոնացմամբ ոստիկանությունը «իրականացնում է իր գործառույթը»:
-
27.06.2015|
01:27
Այսօր ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև Գյումրիում Ավետիսյանների սպանության գործին:
-
27.06.2015|
01:26
Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը լուսաբանող ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորն այսօր զրուցել են ցուցարարների հետ: